Համո Սահյան «Քամու համբույրը»

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է: Շարունակել կարդալ

Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, առցանց բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. մանգաղ-տերևներ և ծաղիկներ հնձելու համար,
  3. Բնութագրիր պապին:
  4. Պապը բարի էր, խելացի, աշխատասեր, չհոգնող։
  5. Թվարկիր պապի կատարած աշխատանքները:
  6. Լավ դժվար։
  7. Պատմի՛ր քո պապիկի կամ պապիկների մասին: Պատումիդ կից հրապարակիր լուսանկարներ:
  8. Բարի, աշխատասեր, չհոքնող։

Մեծ Մհեր

Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը: Այդ տարիներին Սասունը հարկատու էր Մըսրա Մելիքին: Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին. հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան անվանում են Առյուծաձև Մհեր, Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում նրա հետ, մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում իր որսատեղին, շինում բերդեր ու կամուրջներ:

Մըսրում մեռնում է Մելիքը: Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից: Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ ի հիշատակ մեռած ամուսնու: 7 տարի նա Մհերին պահում է իր մոտ՝ արբեցնելով թունդ գինով: Ի վերջո սթափվելով և զգալով իր սխալը՝ Մհերը վերադառնում է Սասուն: Արմաղանը դժվարությամբ ներում է նրան: Մհերը նորից շենացնում է Սասունը: Որոշ ժամանակ անց Արմաղանը ծնում է մի տղա, որին անվանում են Դավիթ: Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը, պայմանի համաձայն, մեռնում են:

Եթե ես տնօրեն լինեի

Եթե ես տնօրենը լինեի, իմ դպրոցում կարելի կլիներ  ուտել դասի ժամանակ։

Եթե ես տնօրենը լինեի, կարելի կլիներ ինչ ուզել անել, օրինակ դասի ժամանակ քնել

և լողալ մեր դպրոցի լողավազանում։

Դասերը կլինեին համակարգչային խաղերը։

Եթե ես տնօրենը լինեի, ես կնդունեի աշխատանքի միայն ամենաբարի ուսուցիչներին։

Եթե ես տնօրենը լինեի, դասասեղանները զարդարված կլինեին գունավոր ներկերով։

Եթե ես դպրոցի տնօրենը լինեի, դասամիջոցները երկար կլինեին։

Եթե ես դպրոցի տնօրենը լինեի, մենք աշակերտների ծննդյան օրերին  դաս չէինք անի, խնջույք կանեինք և վերջում նվերներ կնվիրեինք։

Վիլյամ Սարոյան «Առաջին օրը դպրոցում» 2-րդ մաս

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս:

Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:

Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.

— Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:

Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:

— Ծամոն,- ասաց Հաննան:

— Գցի՛ր աղբարկղը:

— Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:

Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.

— Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:

— Ծամոն,- ասաց Էրնըստը:

Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:

Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:

Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ առողջ է, ոչ ոքի չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:

Ջիմն ասաց.

— Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:

— Վեց:

— Երեսիդ մուր քսվեց:

Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:

— Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի,- ասաց տղան:

— Վեց,- ասաց հայրը:

— Երեսիդ մուր քսվեց,- ասաց Ջիմը:

Առավոտյան նա հորից հինգ սենթ խնդրեց:

— Փողն ինչիդ է հարկավոր,- հարցրեց հայրը:

— Ծամոնի համար,- ասաց տղան:

Հայրը մի հինգսենթանոց տվեց նրան: Դպրոց գնալիս Ջիմը կանգ առավ միսիս Ռայլի կրպակի մոտ և մի տուփ «Անանուխի» ծամոն առավ:

— Ուզո՞ւմ ես մի հատ,- հարցրեց նա Էմիին:

— Իսկ դու ուզո՞ւմ ես տալ,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մտածեց ու ասաց.

— Այո:

— Դու ինձ սիրո՞ւմ ես:

— Սիրում եմ,- ասաց Ջիմը: — Իսկ դո՞ւ ինձ:

— Այո,- ասաց տնտեսուհին: — Դպրոցը քեզ դո՞ւր է գալիս:

Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:

— Չգիտեմ,- ասաց նա:

— Երգեր երգո՞ւմ եք,- ասաց տնտեսուհին:

— Չէ, չենք երգում:

— Իսկ խաղեր խաղո՞ւմ եք:

— Խաղում ենք: Միայն ոչ թե դպրոցում, այլ բակում:

Ծամոնի խաղն անչափ դուր էր եկել նրան:

Միսս Բիննին ասաց.

— Ջիմ, այդ ի՞նչ ես ծամում:

«Հա-հա-հա»,- մտածեց նա և ասաց.

— Ծամոն:

Նա գնաց դեպի աղբարկղն ու վերադարձավ իր տեղը. Հաննա Վինտերը նայում էր նրան, Էրնըստ Հասկինը նույնպես: Դպրոցում եղածի լավն էլ հենց այդ էր:

Հարցեր և առաջադրանքներ

Բնութագրի՛ր ուսուցչուհուն:

Իմ կարծիքով Ուսուսշուհին խիստ էր, ուշադիր, ներող էր։ Ջիմին Անհասկցող, թեթևամիտ, խաղասեր։ Իսկ Հանանտն և Էռնոստը Ընկերասեր էին անհասկացող և ծաղասեր։

Դպրոցում ի՞նչը ու ովքե՞ր էին դուր եկել Ջիմին: Ինչո՞ւ:

Նրան դուր էին եկել Էռնոստն և

Մայրենի

  1. Տրված հնչյուններով կազմի՛ր բառեր: Օրինակ՝ տակու – կատու

արիտ – տարի

շունա – աշուն

ապրին – պանիր

պուգլա – գուլպա

կօղա –օղակ

րուհյ – հյուր

թալիփ – փաթիլ

  1. Յուրաքանչյուր բառի հնչյունները վերադասավորիր այնպես, որ նոր բառ ստանաս:

 

ափսե – փեսա
գ
երերգ
ս
արդդարս
նուշշուն
հյուսհույս
մուկկում
տեգգետ
ուլլու
թութթթու

  1. Բառերի սկզբից և վերջից ավելացրո՛ւ մեկական հնչյուն և նոր բառ ստացիր:

վազ —  վազք, ավազ
կար —  կարգ
շուն —  աշուն
բար —  բարի
հեր —  հերթ
որ որդ որս

  1. Տրված հնչյուններն այնպես դասավորիր, որ բառեր ստանաս:

Ա մ ի քքամի
Ռ ա թ ոաթոռ
Ռ ե ձ քձեռք
Կ ա ժ բ աբաժակ
Ղ ն ի ա կկաղին
Ք ո ս խխոսք
Տ ք ի մմիտք
Ր ի պ ն ապանիր
Կ չ ա կ ակակաչ

  1. Ինքդ փորձի՛ր նմանատիպ առաջադրանքներ կազմել:

 

Գիշեր-մութ

Առավոտ-պայծառ

Կարմիր-գույն

Համակարգիչ-ելեկտոնային պռիբոռ

Անգելինա-անուն

Ծառ-բույս

Կակաչ-ծաղիկ

Վիլյամ Սարոյան «Առաջին օրը դպրոցում»

1-ին մաս

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր կամ որևէ գույնով ներկի՛ր դպրոցի շենքը նկարագրող հատվածը: Համեմատի՛ր քո դպրոցի շենքի հետ:

  2. Բնութագրի՛ր պատմվածքի հերոսներին:

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
— Քույրի՛կ,- ասաց առյուծը,- ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

  1. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները.

ներողամիտ եղիր —կարողացիր ներել

մոտալուտ մահը-մահը մոտիկանում է

օր ու արև չտեսնել —վատ բան ցանկանալ

ցավ պատճառել —ցավեցնել

ձեռք բարձրացնել ինչ-որ մեկի վրա —խփել

վերք հասցնել —վիրավորել

շունչը փչել —մահանալ

  1. Ինչո՞ւ կրիայի խոսքերը մեծ ցավ պատճառեցին առյուծին

Կրիան համեմատետեց իրեն առյուծի հետ։

 Մեկ բառով բնութագրի՛ր՝ առյուծին, կրիային:

 Առյուծը խելացի էր։

Կրիան վատն էր։

  1. Ո՞րն է առակի իմաստը:

Չի կարել համեմատել։

  1. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:
  2. Լինում է, չի լինում մի աղջիկ է լինում։ Նա տեսնու է մի տղա և շում է ընկերանալ գալիս է և ասում է․ արի ընկերանալ և հենց այդ րոպեին նա ասում է․ արի մեր տուն նա համաձայնվում է
  3. նրանք միասին գնացին նրանց տուն, այդ աղչիկը ասաց

 Լրացուցիչ աշխատանք

Քո հորինած առակը ձայնագրի՛ր և համապատասխան նկարները համադրելով՝ աուդիոգիրք պատրաստի՛ր:

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն: Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից:

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում: Լսելով նապաստակի ճվճվոցը` նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

  1. Բնութագրի՛ր առակի հերսներին:

Առյուծը  ջղայն, անվախ։

Նապաստակը հինմար, մեծամիտ մեխամիտ։

Աղվեսը ծելացի ուշադիր։

  1. Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։
  2. Որ պետք չե շատ մեծամիտ լինել, պետք է ոգտագուլծել են ինչ, որ ունես և չուզել շատ բանել։
  3. Առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր ու դուրս գրի՛ր:
  4. Լինում է չի լինում  մի ծիտ է լինում ն ուներ երեք ձաք նա երգում էր նրա կուկուների համար մեկել եկավ աղվեսը։ Այս իմ սարնե ծառն է ծառի մեջ բուն ես ով է յեկել տերացել թագուն։ Այ դու կկու հիմմար կկու քանի փուքրիկ ձաք ունես դու
  5. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:
  6. Առյուծ տենց մի մռրչա, Նապասրակ մի մտածի, որ դու ամեն ինչ կարող ես, աղվես մի մտածի, Աղվես շարյունակիր ադպես խելացի մնալ։
  7. Paint նկարչական խմբագրով նկարի՛ր առակը:

Լրացուցիչ աշխատանք

Ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ առակն ընթերցի՛ր դերերով, ձայնագրի՛ր: Ձայնագրությանը կցի՛ր նկարաշար ու հրապարակի՛ր:

Մայրենիյի ֆլեշմոուբ

  1. Բառերի տառերը խառնվել են։ Ճիշտ դասավորի՛ր։

ղոլ, պղապղակա,  ճմբարա,եխս, լաեկ

Պատ՝  լող, պաղպաղակ, ճամբար, սեխ, ելակ։

 

 

 

 

  1. Գրի՛ր ամռան երեք ամիսների անունները ճիշտ հերթականությամբ․

Պատ՝ հունիս, հուլիս, օգոստոս։

 

  1. Մեկ տառ փոխելով՝ հողից ստացի՛ր լող․

Հող–Օղ  ձուղ տող լող ցող– լող

Պատ․՝հ-լ

Ո՞ր կենդանուն կարելի է հանդիպել և՛ կրթահամալիրի ագարակում, և՛ շախմատի տախտակին․

Պատ՝․ ձի

 

  1. Հորինի՛ր հանելուկ ամռան մասին։

Ո՞ր եղանակն է, որ մեզ Վարդավառ է բերում և ձմերուկ։

 

  1. Գրի՛ր պակասող բառերը և կարդա՛ քեզ ծանոթ ասացվածքը․

Ամառվա  ————՝ ձմեռվա  ———։

Պատ․՝ Ամառվա փուշը ձմեռվա նուշն է։

 

  1. Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկի մեջ ո՞ր միջատն էր դպրոց բացել։

Պատ՝․ բզեզը

 

  1. Գտի՛ր կատակ- հանելուկի պատասխանը․
    Ի՞նչն ունի գլուխ, բայց չունի խելք․

Պատ․՝ սոխ

  1. Ա շարքի բառերը միացրու՛ Բ շարքի բառերին և ստացի՛ր ամառային բառեր․

Ա․ լող, ծաղիկ
Բ․ զգեստ, փունջ, ավազան,պսակ

Պատ․՝ լողազգեստ, լողավազան, ծաղկեփունջ, ծաղկեպսակ։

  1. Մի քանի նախադասությամբ զվարճալի պատմություն հորինի՛ր ձմերուկի մասին։

 

Ձմերուկն ամենալավ պատմություն է։ Այս ամռանը ես գնացել էի տատիկիս տուն՝ հանգստանալու։ Մենք ամեն երեկո ձմերուկ էինք ուտում։ Մի օր մեր շունիկին փորձեցինք մեր  ձմերուկ կերակրել։ Շունիկը հոտն առավ և փախավ։ Զարմանալի է, ինչպե՞ս կարելի է հրաժարվել նման համեղ մրգից

Ես Կարդացել Եմ

Ես այսօր կպատմեմ իմ կարդացած գրքի մասին։

Ես կարդացել եմ ‹Չարլին և շոկոլադե գործարանը›

Այդ գիրքը լավ տպավորություն թողեց իմ մոտ։

Մի օր մենք մեր դպրոցում խաղում էինք Գաղտնի Սանտա։

Այդտեղ էլ ինձ Մանվելը նվիրեց այդ գինքը։