Մաթեմատիկա 24.02

  1. Թվերը գրի՛ր բառերով.

9874 – ինը հազար ութ հարյուր յոթանասունչորս

2987 – երկու հազար ինը հարյուր ութսունյոթ

8876 –ութ հազար ութ հարյուր յոթանասունվեց

 

  1. Լրացրո՛ւ աղյուսակը.
X 3 թիվը : 3
             90×3=270  90                 90:3=30
             12×3=36 12                 12:3=4
             21×3=63 21                 21:3=
             63×3=189 63                 63:3=21
             300×3=900  300                 300×3=900
              120×3=360 120                 120:3=40
             150×3=450 150                 150:3=50

 

 

  1. Կետերի փոխարեն գրի՛ր համապատասխան թիվը

54 : 3 = 9            350 : 5 = 70

9 x 3 = 27           8x 8 = 64

72 : 9= 8           180 : 60 = 30

8 x 6 = 48           7x 70 = 490

4.Թվերը դասավորի՛ր աճման (փոքրից մեծ) կարգով:

753, 537, 735, 573, 357 – 357, 537, 573, 735, 753,

191, 193, 139, 128, 119 – 119, 128, 139, 191, 193

949, 923, 942, 929, 978 – 923, 929, 942, 949, 978,

5 Հաշվի՛ր և համեմատի՛ր

40x5 90×3
30×6 50×7
40:5 320:4
560:8 560:7
21×4 25×4
35×2 32×3
100:10 100:1

 

 

6 Հաշվի՛ր ըստ օրինակի.

Օրինակ՝ 43 x 3 = 40 x 3 + 3 x 3 = 120 + 9 = 129

24 x 6 =20×6+4×6=120+24=144

33 x 7 =30×7+3×7=210+21=231

46 x 5 =40×5+6×5=200+30=230

27 x 4 =20×4+7×4=80+31=101

19 x 6 =10×6+9×6=60+54=115

 

7 Լուծի՛ր խնդիրները

ա/ Երեք դարակում միասին կա 589 գիրք: Առաջին դարակում կա 186 գիրք, երկրորդ դարակում՝ 20 գրքով ավելի, քան առաջին դարակում: Մնացած գրքերը դասավորված էին երրորդ դարակում: Քանի՞ գիրք կա երրորդ դարակում:

Լուծում 

  • 186+20=206
  • 589-186-206=216

 

Պատ.՝216

 

բ/ Խանութում կար 700 փուչիկ: Առաջին օրը վաճառեցին 120 փուչիկ, երկրորդ օրը՝ 2 անգամ ավելի, քան առաջին օրը: Մնացած փուչիկը վաճառվեց երրորդ օրը: Քանի՞ փուչիկ վաճառվեց երրորդ օրը:

Կար-700փուչիկ

I-120փուչիկ

II-2անգամ ավել

Լուծում

1)120×2=240

2)120+240=360

3)700-360=340

Պատ.՝340

 

 

Աղբյուր

Աղբյուր
Հովհաննես Թումանյան
Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։
Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ,
Ջրեց հոտը իր ծարավ։
Պախրեն անցավ էն սարից`
Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց Աստծուն։
Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։
Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…

Առանձացնել գլխավոր բառերը

Առանձնացնել նախադասության գլխավոր բառերը։

Գեղեցիկ աղջիկը պարում էր։

Հայրիկը գնում էր գործի։

Մայրիկը գալիս էր տուն։

Աշակերտները գնում են տուն։

Մանեն սպասում էր մայրիկին։

Գայանը ուրախ պարում էր։

Մեր խումբը պարում էր։

Մամեն միշտ ուրախ է։

Անահիտը շատ ուրախ է։

Ընկեր Լուսինեն մեզ դաս է բացատրում։

Ընկեր Անահիտը մաթենատիկա է ուղարկում։

Նանեն կանգնեց կտուրին։
Անահիտը ճիշտ է խոսում։

Ես գնում եմ կարատեի։

Արևը հեռանում է երկնքում։

Մաթեմատիկա 22.02

  1. Լրացրո՛ւ աղյուսակի դատարկ վանդակները։
 1 հատի/ կտորի արժեքը 2 հատի արժեքը 3 հատի արժեքը 4 հատի արժեքը
Կարկանդակ 110 դրամ 220

դրամ

330

դրամ

440

դրամ

Փքաբլիթ 120  դրամ 240

դրամ

360

դրամ

480

դրամ

Թխվածքաբլիթ 200 դրամ 400

դրամ

600

դրամ

800

դրամ

Պիցցա 150 դրամ 300

դրամ

450

դրամ

600

դրամ

Հալվա 130 դրամ 260

դրամ

390

դրամ

520

դրամ

 

Ա․ Որքա՞ն գումար է հարկավոր  մեկ կարկանդակ և երեք փքաբլիթ գնելու համար։

Լուծում

110+360=470

Պատասխքն`470

Բ․ Որքա՞ն գումար է հարկավոր հինգ կտոր պիցցա և երկու կտոր հալվա գնելու համար։

Լուծում

750+260=1010

Պատասխան`1010

 

Գ․ Որքա՞ն գումար է հարկավոր  երկու կտոր թխվածքբլիթ և երեք կտոր հալվա գնելու համար։

Լուծում

390+400=790

Պատասխան՝790

  1. Կռահի՛ր օրինաչափությունը և ավելացրո՛ւ ևս մեկ թիվ։

Ա․  111, 222, 333, 444, 555, 666,

Բ․ 1, 2, 6, 24, 120, 612,

Գ․ 80, 40, 20, 10, 5,

Դ․ 1000, 900, 700, 400, 0:

  1. Թվերը դասավորի՛ր աճման կարգով:

Ա․ 4510, 4150, 4015, 4105,4501, 4510

4015, 4105, 4150, 4501, 4510:

Բ․ 5670, 5067, 5607, 5760, 5706, 5076

5067, 5076, 5607, 5670, 5706, 5760:

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

45 : 9 + 36: 9 + 81: 9 + 18: 9 + 72: 9 + 27: 9+ 9: 9 + 90 : 9

5+4+9+2+8+3+0+10=18+11+11+1+10=29+21=42

42: 6 + 54: 6 + 12: 6 + 36: 6 + 6: 6 + 60 : 6 + 48: 6 + 24 : 6

7+9+2+6+1+10+8+4=16+9+10+12=25+22=47

 

 

  1. Լուծի՛ր խնդիրները։

Ա. Անին պատրաստեց 40 բլիթ: 40 բլիթ պատրաստելու համար օգտագործեց 1 լ կաթ, մեկ կգ ալյուր, կես կգ շաքարավազ, 1 թթվասեր, 4 ձու: Ինչքա՞ն 0գումար ծախսեց Անին:

 

Գնացուցակ
1 ձու 70 դրամ
1 կգ ալյուր 400 դրամ
1 կգ շաքարավազ 400 դրամ
1 թթվասեր 250 դրամ
1 լ կաթ 420 դրամ

 

Լուծում

280+400+200+250+420=1550

Պատ.՝1550

Բ. Անահիտը պատրաստեց 30 կտոր պիցցա: 30 կտոր պատրաստելու համար օգտագործեց  5 խմոր, կես կգ պանիր, կես կգ հավի միս, 1 կետչուպ, 1 թթվասեր, 5 ձու: Ինչքա՞ն գումար ծախսեց Անահիտը:

 

 

Գնացուցակ
1 ձու 50 դրամ
1 խմոր 200 դրամ
1 թթվասեր 280 դրամ
1 կետչուպ 320 դրամ
1 կգ պանիր 4000 դրամ
1 կգ հավի միս 2000 դրամ

 

Լուծում

5×200=1000 4000:2=2000 2000:2=1000 5×50=250

1000+2000+1000+320+280+250=4850

Պատ.՝4850:

Անխելք մարդը

ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴԸ

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։
Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։
Ճանապարհին մի գայլ պատահեց.

 

― Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,― հարցրեց գայլը։

― Գնում եմ աստծու մոտ,― պատասխանեց աղքատը,― դարդ ունեմ ասելու։

― Դե որ գնաս աստծու մոտ,― պատասխանեց գայլը,― ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։

― Լա՛վ,― ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։

Реклама
ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։

― Ո՞ւր ես գնում, ախպեր,― հարցրեց աղջիկը։

― Գնում եմ աստծու մոտ։

― Երբ որ աստծուն տեսնես,― աղաչեց սիրուն աղջիկը,― ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։

― Կասեմ.― խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։

― Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,― հարցրեց չոր ծառը։ ― Գնում եմ աստծու մոտ։

― Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,― խնդրեց չոր ծառը,― աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։

Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։

Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։

― Բարի օր,― ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։

― Բարով եկար,― պատասխանեց աստված,― ի՞նչ ես ուզում։

― Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։

― Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,― ասաց աստված։

― Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,― ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։

Վերադարձին պատահեց չոր ծառին։

― Ինձ համար ի՞նչ ասաց աստված,― հարցրեց չոր ծառը։

― Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ,― պատմեց մարդը։

― Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։

― Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,― պատասխանեց աղքատը,― աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

― Ի՞նչ լուր բերիր ինձ համար։

― Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։

― Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,― թախանձեց աղջիկը ճամփորդին։

― Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց աղքատն ու հեռացավ։

Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց:

— Հը՛, աստված ի՞նչ ասաց:

― Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։

— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,— հարցրեց սոված գայլը։

― Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։

— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,— ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին:

Ապսպրել – ուրիշի միջոցով հանձնարարել, պավիրել
թախանձել – շատ խնդրել, աաչել — պաատել

Հարցեր և առաջադրանքներ

1.Թվի՛ր հեքիաթի բոլոր հերոսներին: Նրանց անունները գրի՛ր այբբենական կարգով:

Աստվա, Անխելք մարդ, աղջիկը գայլը, ծառը։

2.Պատմի՛ր գայլի, ծառի, աղջկա մասին:

Գյլը սոված էր, աղջիկը հարուստ էր ու տխուր, իսկ ծառը չոր էր։

3. Քեզ ո՞ր հերոսն ամենից շատ դուր եկավ: Ինչո՞ւ:

Ինձ ամենից շատ դուր եկավ ծառը, որովհետև նա բարի էր։

3. Ո՞րն է հեքիաթի ամենաանխելք նախադասությունը:Նշի՛ր:

Ես ժամանակ չունեմ ես պետք է գնամ աստվածը ինձ բախտ է տվել

4. Հեքիաթի հերոսներին հարցեր տուր և փորձի՛ր հերոսների անունից պատասխանել ընկերներիդ տված հարցերին։

Գայլ ին՞չու դու կերար անխելք մարդուն։

— Որովհետև  նա  ասեց,  որ  պետք  է   մի  անխելք  մարդու  գտնես  ուտես:   Ես  էլ  հասկացել  էի,  որ  նա  անխելք  է։

Աղջիկ, ինչու՞ չասեցիր անխելք մարդուն, որ չգնա ու լինի քո ընկերը։  Նա շատ էր շտապում ու ինձ չլսեց։

 

5. Հեքիաթը գայլի անունից համառոտ պատմի՛ր: Պատումը ներկայացրո՛ւ բլոգումդ:

-Ես մի օր շատ սոված էի և մի օր տեսա մի մարդու հանդիպեցի և կերա։ Այդ մարդը շատ անխելք էր, չէր հասկանում, որ Աստված նրան խորհուրդ էր տվել, որ լավ ապրի։

Մանուկն և Ջուրը

Հովհաննես Թումանյան
Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լվացել,
Լվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.
— Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։

Continue reading