Վիլյամ Սարոյան «Առաջին օրը դպրոցում» 2-րդ մաս

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս:

Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:

Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.

— Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:

Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:

— Ծամոն,- ասաց Հաննան:

— Գցի՛ր աղբարկղը:

— Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:

Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.

— Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:

— Ծամոն,- ասաց Էրնըստը:

Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:

Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:

Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ առողջ է, ոչ ոքի չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:

Ջիմն ասաց.

— Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:

— Վեց:

— Երեսիդ մուր քսվեց:

Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:

— Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի,- ասաց տղան:

— Վեց,- ասաց հայրը:

— Երեսիդ մուր քսվեց,- ասաց Ջիմը:

Առավոտյան նա հորից հինգ սենթ խնդրեց:

— Փողն ինչիդ է հարկավոր,- հարցրեց հայրը:

— Ծամոնի համար,- ասաց տղան:

Հայրը մի հինգսենթանոց տվեց նրան: Դպրոց գնալիս Ջիմը կանգ առավ միսիս Ռայլի կրպակի մոտ և մի տուփ «Անանուխի» ծամոն առավ:

— Ուզո՞ւմ ես մի հատ,- հարցրեց նա Էմիին:

— Իսկ դու ուզո՞ւմ ես տալ,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մտածեց ու ասաց.

— Այո:

— Դու ինձ սիրո՞ւմ ես:

— Սիրում եմ,- ասաց Ջիմը: — Իսկ դո՞ւ ինձ:

— Այո,- ասաց տնտեսուհին: — Դպրոցը քեզ դո՞ւր է գալիս:

Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:

— Չգիտեմ,- ասաց նա:

— Երգեր երգո՞ւմ եք,- ասաց տնտեսուհին:

— Չէ, չենք երգում:

— Իսկ խաղեր խաղո՞ւմ եք:

— Խաղում ենք: Միայն ոչ թե դպրոցում, այլ բակում:

Ծամոնի խաղն անչափ դուր էր եկել նրան:

Միսս Բիննին ասաց.

— Ջիմ, այդ ի՞նչ ես ծամում:

«Հա-հա-հա»,- մտածեց նա և ասաց.

— Ծամոն:

Նա գնաց դեպի աղբարկղն ու վերադարձավ իր տեղը. Հաննա Վինտերը նայում էր նրան, Էրնըստ Հասկինը նույնպես: Դպրոցում եղածի լավն էլ հենց այդ էր:

Հարցեր և առաջադրանքներ

Բնութագրի՛ր ուսուցչուհուն:

Իմ կարծիքով Ուսուսշուհին խիստ էր, ուշադիր, ներող էր։ Ջիմին Անհասկցող, թեթևամիտ, խաղասեր։ Իսկ Հանանտն և Էռնոստը Ընկերասեր էին անհասկացող և ծաղասեր։

Դպրոցում ի՞նչը ու ովքե՞ր էին դուր եկել Ջիմին: Ինչո՞ւ:

Նրան դուր էին եկել Էռնոստն և

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով