Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
— Քույրի՛կ,- ասաց առյուծը,- ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

  1. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները.

ներողամիտ եղիր —կարողացիր ներել

մոտալուտ մահը-մահը մոտիկանում է

օր ու արև չտեսնել —վատ բան ցանկանալ

ցավ պատճառել —ցավեցնել

ձեռք բարձրացնել ինչ-որ մեկի վրա —խփել

վերք հասցնել —վիրավորել

շունչը փչել —մահանալ

  1. Ինչո՞ւ կրիայի խոսքերը մեծ ցավ պատճառեցին առյուծին

Կրիան համեմատետեց իրեն առյուծի հետ։

 Մեկ բառով բնութագրի՛ր՝ առյուծին, կրիային:

 Առյուծը խելացի էր։

Կրիան վատն էր։

  1. Ո՞րն է առակի իմաստը:

Չի կարել համեմատել։

  1. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:
  2. Լինում է, չի լինում մի աղջիկ է լինում։ Նա տեսնու է մի տղա և շում է ընկերանալ գալիս է և ասում է․ արի ընկերանալ և հենց այդ րոպեին նա ասում է․ արի մեր տուն նա համաձայնվում է
  3. նրանք միասին գնացին նրանց տուն, այդ աղչիկը ասաց

 Լրացուցիչ աշխատանք

Քո հորինած առակը ձայնագրի՛ր և համապատասխան նկարները համադրելով՝ աուդիոգիրք պատրաստի՛ր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով