Մաթեմատիկա 28․11

  1. Արմենը 10 պաղպաղակի համար վճարեց 600 դրամ։ Արայիկը գնեց 5 պաղպաղակ և 1 հյութ։ Որքա՞ն վճարեց ԱՐայիկը գնումների համար, եթե 1 հյութն արժե 150 դրամ։

10 պաղպաղակ- 600 դրամ

1 հյութ-150դրամ

—————

5 պաղպաղակ և 1 հյութ-? դրամ

Լուծում

600։10=60

5×60=300

300+150=450

Պատասխան՝450։

  1. Մանեն 3 տարի առաջ 8 տարեկան էր։ Քանի՞ տարեկան կլինի Մանեն 5 տարի հետո։

3տարի առաջ-8 տարեկան

________________________

5տարի առաջ-? տարեկան

Լուծում

8+3=11

11+5=16

Պատասխան՝16

  1. Անգելինան ձևավորեց 120 բացիկ, որը 30 անգամ շատ էր Միլենայի պատրաստածից։ Քանի՞ բացիկ պատրաստեցին աղջիկները միասին։
  2. Անգելինա-120 բացիկ

Միլենա-30 անգամ քիչ

Միասին-?

Լուծում

120:30=4

120+4=124

Պատասխան՝124

  1. Սառայի մտապահած թիվը 40 անգամ փոքր է 240-ից, Անահիտի մտապահած թվիը 50 անգամ մեծ է 60-ից։ Ո՞ր թվերն են մտապահել Սառան և Անահիտը։

Սառայի մտ․թիվը-40անգամ փոքր է 240-ից

Անահիտի մտ․թիվը-50 անգամ մեծ է 60-ից

Միասին-?

Լուծում

240:40=6

50×60=3000

Պատասխան`3000,6:

Շաշ հյուրը

Շաշ հյուրը

Հայ ժողովրդական հեքիաթ

Մի անգամ մի մարդ հյուր է գնում ընկերոջ տուն։ Ուտում է, խմում, իրիկնադեմին վեր է կենում, որ գնա տուն։ Մեկ էլ նայում է տեսնում՝ երկինքը տրաքեց, ու մի անձրև սկսեց, ոնց որ ջրհեղեղ։

-Պահո՜, էս ի՞նչ փորձանք էր, ո՞նց եմ տուն գնալու,- ասում է էս հյուրը։

Տանտերը տեսնում է, որ էլ ճար չկա, ասում է․

-Լավ, ա՛յ ընկեր, էս անձրևին ո՞նց ես գնալու տուն, գիշերը մեր տանը մնա, էլ ո՞ր օրվա ընկերն ենք։

Վերջը հյուրը համաձայնում է։

Տանտերն ու կինը գործով են ընկնում։ Մեկ էլ նայում են տեսնում՝ հյուրը չկա։

Քիչ ժամանակ անց մեկ էլ հյուրը թրջված, ջուր դարձած, ներս մտավ։

— Ա՜յ մարդ, տունդ շինվի, էս անձրևին ո՞ւր էիր գնացել։

— Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Փորձի՛ր բացատրել արտահայտությունները.

Երկինքը տրաքեց — ——————————————————————————————

ճար չկա — ——————————————————————————————————

գործով են ընկնում — —————————————————————————————

ջուր դարձած — ————————————————————————————————

  1. Դո՛ւրս գրիր այն նախադասությունը, որով կարող ես ապացուցել հյուրի շաշ լինելը:

————————————————————————————————————————————————————————————————————————————

  1. Առած-ասացվածքները խառնվել են: Միացրո՛ւ համապատասխան հատվածները:

Ով աշխատի, իր խելքից է:

——————————————————————————————————————

Ստի ոտը իրեն կանի:

——————————————————————————————————————

Գդակը` մեծ, նա կուտի:

——————————————————————————————————————

Ով ինչ անի, կարճ է:

——————————————————————————————————————

Ինչ լինի մարդուն` տակը` դատարկ:

——————————————————————————————————————

  1. Նշված բառերով բարդ բառեր կազմի՛ր: Օրինակ՝ տուն — առանձնատուն

Հյուր — ———————————————————————————————————

Ջուր — ———————————————————————————————————

Ընկեր — ———————————————————————————————————

Նկար- ———————————————————————————————————

Շուն — ———————————————————————————————————

Զարդ — ———————————————————————————————————

Վարս — ———————————————————————————————————

My day

My day

I get up at 8 o’ clock every morning․I brush teeth, and dress and  go to school.

We have four or five lessons in my school.

I come home at 5 o’clock.

I play the piano, play with my dolls. Then I watch TV.

 My mother and I have dinner and do my lessons.

I brush my teeth and go to bed at 9 o’clock in the evening.

Կաքավ

Մշակումը՝ Արուսյակ Սահակյանի

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում:

Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:

Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.

— Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:

Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց.

— Կաքավին ասե՛ք՝ թող էլ չերգի:

Կաքավը լռեց:

Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում:

Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին.

Թագավորն ապրա՛ծ կենա, կարմրակտուց, կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա. մեր հասկերը չեն քաղցրանա:

Արծիվն ասաց՝ թող երգի՛:

Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի բառերը, միայն մեկ բառ էր հիշում.

— Կըղա՜, կըղա՜:

Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.

— Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:

  1. Փորձի՛ր բացատրել այս արտահայտությունները (դարձվածքները).

ականջ չունենալ — չունենալ երաժշտական լսողություն

գանգատ անել -բողոքել

երգի հետ գլուխ չունենալ -երգ չսիրել,

խնդիրքի գնալ -խնդրել, որևե բան ասել։

  1. Ինչո՞ւ մյուս թռչունները չէին սիրում կաքավին: Դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ դա երևում է:
    Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում:
  2. Ի՞նչ ասացին թռչունները արծվին: Դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ դա երևում է:
  3. Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:
  4. Նկարագրի՛ր այս պատմության կաքավին:

Կաքավը կարմրատոտիկ էր, սիրում էր երգել, կարմրակտուց։

  1. Քո կարծիքով ինչի՞ մասին էր երգում կաքավը:
    Իր մասին, իր գեղեցկության մասին, իր կյանքի մասին։
  2. Ի՞նչ կլինի, եթե ոչ մի թռչուն չերգի:
    Սիրուն ձայներ չի լինի այնտեղ, որտեղ ապրուն են թռչունները։

Լրացուցիչ 21․11

  1. Գտի՛ր անհայտ բաղադրիչը։

700-*=258

700-258=442

700-442=258

201-*=89

201-89=112

201-112=89

546-*=298

546-298=248

546-248=298

468-*=12

468-12=56

468-56=12

108-*=9

108-9=109

108-109=9

  1. Րոպեները վերածի՛ր ժամի ըստ օրինակի։

80ր=1ժամ+ 20 րոպե

75ր=1Ժամ 15րոպե

93ր=1Ժամ 33րոպե

107ր=1ժամ 47րոպե

120ր=2ժամ

135ր=2ժամ 15րոպե

  1. Հաշվի՛ր։

16×7=119

42×3=240

18×5=400

27×2=54

5×21=105

4×36=144

7×19=89

  1. Որքա՞ն դրամ պետք է վճարել 5կգ լոլիկի և 6կգ վարունգի համար, եթե լոլիկի 1 կիլոգրամն արժե 70 դրամ, իսկ վարունգի 1 կիլոգրամն արժե 90դրամ։

Լուծում

1)5×70=350

2)6×90=540

3)350+540=890

Պատասխան՝890

Կոմիտասի մասին

Մենք գնացել էինք ճամփորդության Կոմիտասի թանգարան։ Այնտեղ մեզ պատմեցին, որ Կոմիտասը երաժշտությունից բացի նաև գրում էր բանաստեղծություններ։ Նա ուներ մի գորգ, որը միշտ տանում էր իր հետ։ ԵՎ մենք մտածում ենք, որ այդ գորգը գործել էր նրա մայրիկը։ Մեզ ասացին, որ Կոմիտասը շատ ծիծաղկոտ մարդ էր։ Այնուհետև մենք գնացինք նրա նամակների մոտ։ ԵՎ տեսանք մի նամակ։  Սկսեցինք կարդալ, բայց չկարողացանք կարդալ։ Մեզ ասացին, որ չտանջվենք, որովհետև այդ նամակը գրված էր այսպես․ մեկ տառը գրված էր թղթի առջևի մասում, մեկը գրված էր հակառակ կողմում։  Մեզ հարցրին, թե ինչպիսինն էր Կոմիտասը, և մենք պատասխանեցինք, որ նա ծիծաղկոտ էր և հասկացանք, որ նա կատակ էր անում  իր աշակերտի հետ այդ նամակով։ Իսկ նրա աշակերտը մեկ ժամ փորձում էր կարդալ նամակը Կոմիտասից։

Կոմինասը հենց տեսնում էր երեխաներին, թաքնվում  էր ծառի հետևում և թռչնի ձայն էր հանում, իսկ հենց երեխաները մոտ էին գալիս, անմիջապես դուրս էր ելնում։ Եվ իհարկե նա սովորեցնում էր իր  աշակերտներին թռչնի ձայն հանել։

Մենք երգեցինք Կոմիտասի երգերից, հասկացանք ինչքան տաղանդավոր է նա եղել։

Մենք շատ լավ ժամանակ անցկացրինք և շատ նոր բաներ սովորեցինք

Թութակներ

  • Թութակները երկարակյաց կյանք ունեն:
  • Մեծ թութակների կյանքի տևողությունը 50-60 տարի է, որոշ դեպքերում նույնիսկ 100:
  • Իսկ փոքրները ապրում են համեմատաբար ավելի քիչ` 20-25 տարի:

    Համեմատաբար մյուս որոշ կենդանիների` շատ զգայուն ու նուրբ են:

    Գոյություն ունի թութակների երկու խումբ՝ վայրի և տնային։
  • Վայրի թութակները կարող են գոյատևել ինքնուրույն՝ առանց մարդու միջամտության։
  • Իսկ տնային թութակները չեն կարող ինքնուրույն գոյատևել։ Նրանց հարկավոր է հատուկ խնամք ու հոգատարություն։

    Պահելուց պետք է թութակին պարտադիր ապահովել հատուկ նրանց համար ստեղծված կերակրով։

Ինչ են ուտու թռչունները

Ի՞նչ են ուտում թռչունները

(տեղեկատվական)

Կարո՞ղ ես պատկերացնել, որ թռչուններն ուտում են ամեն ինչ, նույնիսկ՝ քար:

Մի մեծ թռչունի ստամոքսում մի անգամ գտել են մեխեր, մանրադրամ, բանալիներ, կոճակներ․․․ Չորս կիլոգրամ քաշով, պատկերացնո՞ւմ ես:

Միջատակեր թռչունները միջատ են ուտում:

Հատիկակեր թռչունները հատիկ են կտցում, ձկնակերները ձուկ են որսում: Թռչունները նաև մկներ ու օձեր են բռնում:

Կան թռչուններ, որոնք ծաղկահյութ են խմում, իսկ փայտփորիկը հիվանդ ծառերի

փայտանյութով է սնվում:

Գառնանգղը ոսկորներ է կուլ տալիս: Նա մեծ ոսկորները վերևից ցած է գցում, հետո այդ փշրված ոսկորները ուտում է:

Ժամանակ առ ժամանակ թռչունները բերանից դուրս են նետում կերի ավելցուկները՝ բրդի, փետուրների, ոսկորների մնացորդները:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր այն տեղեկությունը, որը քո կարծիքով ամենահետաքրքիրն էր:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  2. Համացանցից գտի՛ր հետաքրքիր տեղեկություններ գառնանգղի մասին։ Այն հրապարակի՛ր բլոգում։

Լրացուցիչ 14․11

1.  Հաշվի՛ր ըստ օրինակի։

2×241=2×200+40×2+1×2=400+80+2=482

3×325=3×300+20+3+5×3=900+60+15=975

3×265=3×200+3×60+5×3=600+180+15=795

208=2×200+8×2=400+10+6=416

406×2=2×400+6×2=800+12=812

156×3=3×100+3×50+3×6=300+150+18=450+18=468

  1. Գտի՛ր անհայտ բաղադրիչը։

234+652=886

*-235=437

432+235=667

667-235=437

738-*=113

738-113=625

523+*=861

861-523=338

  1. Արմենը մեկ ռետինի և երկու քանոնի համար վճարեց 240 դրամ։ Որքա՞ն կվճարի Արմենը մեկ մատիտի և երկու քանոնի համար, եթե մատիտը 50 դրամով թանկ է ռետինից։

Լուծում`

240+50=290

Պատասխան՝290