Եթե ես տնօրեն լինեի

Եթե ես տնօրենը լինեի, իմ դպրոցում կարելի կլիներ  ուտել դասի ժամանակ։

Եթե ես տնօրենը լինեի, կարելի կլիներ ինչ ուզել անել, օրինակ դասի ժամանակ քնել

և լողալ մեր դպրոցի լողավազանում։

Դասերը կլինեին համակարգչային խաղերը։

Եթե ես տնօրենը լինեի, ես կնդունեի աշխատանքի միայն ամենաբարի ուսուցիչներին։

Եթե ես տնօրենը լինեի, դասասեղանները զարդարված կլինեին գունավոր ներկերով։

Եթե ես դպրոցի տնօրենը լինեի, դասամիջոցները երկար կլինեին։

Եթե ես դպրոցի տնօրենը լինեի, մենք աշակերտների ծննդյան օրերին  դաս չէինք անի, խնջույք կանեինք և վերջում նվերներ կնվիրեինք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով