Մաթեմատիկա ֆլեշմոբ

1. Շշասար բարձրացող ճամբարականների թիվը երկու անգամ մեծ էր Արտանիշի սար բարձրացողներից: Ընթացքում ութ այլ  ճամբարական միացան Արտանիշ սար բարձրացողներին։ Արդյունքում Արատնիշ բարձրացողների թիվը հավասարվեց Շշասար բարձրացողների թվին։ Քանի՞ ճամբարական է բարձրանում Շշասար։
2. Այս տարի օգոստոսին, շաբաթ, կիրակիներից բացի մնացած բոլոր օրերին Եվան մասնակցեց Արտանիշում Սևանի լողափնյա ճամբարին: Եվան քանի՞ օր մասնակցեց ճամբարին: Կարող ես օգտվել օրացույցից։
3.  Էլենը ուներ 11 սալոր, Իզաբելլան ուներ 13 սալոր, իսկ Մարիան ոչ մի սալոր չուներ։ Աղջիկները բոլոր սալորները հավասարապես բաժանեցին երեքի միջև։ Նրանցից յուրաքանչյուրը քանի՞ սալոր ունեցավ։
4. Սարգիսն ամեն առավոտ ուտում էր  2  ճաշի գդալ մեղր։ Սարգիսը մեկ շաբաթում  քանի՞ ճաշի գդալ մեղր  կերավ։
5. Ճամբարականները շարվել էին մեկ շարքով: Սոֆին շարքի աջ կողմից երրորդն էր, իսկ Հրաչյան շարքի ձախ կողմից յոթերորդն էր: Քանի՞ ճամբարական էր կանգնած նրանց միջև, եթե շարքում կար 30 ճամբարական։
6. Արթուրը 2, 3, 5, 6 և 7 թվերը վանդակներում գրեց այնպես, որ տողում գրված թվերի գումարը հավասար եղավ  սյունակում գրված թվերի գումարին, տե՛ս նկարը: Ի՞նչ թիվ է գրել Արթուրը մեջտեղի վանդակում:
Captionless Image

7.  Լուսինեն կիվիները տեղավորում էր 6 կամ 12 տեղանոց տուփերի մեջ։ Ամենաքիչը քանի՞ տուփում կարող է տեղավորել 66 կիվին,  որ տուփում դատարկ տեղ չմնա։
8. Մանեն ունի մի քանի փուչիկ։ Նարեն Մանեի ծննդյան օրը նրան նվիրեց այնքան փուչիկ, որքան Մանեն ուներ։ Հիմա Մանեն ունի 12 փուչիկ։ Քանի՞ փուչիկ նվիրեց նրան Նարեն։
9. Անահիտը ունի 15 ծաղիկ՝ կակաչներ, նարգիզներ և վարդեր: Հայտնի է, որ դրանցից ճիշտ 10- ը կակաչ չեն, իսկ ճիշտ 8- ը նարգիզ չեն:  Անահիտը  քանի՞ վարդ ունի։ 

10. Երեք օր առաջ երկուշաբթիին նախորդող օր էր, վաղը չէ մյուս օրը շաբաթվա ո՞ր օրը կլինի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով