Մեղուների հովիվը եւ արջերը

Մեղուների հովիվը եւ արջերը
(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե
Բայց ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին
ինձ։
Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի,
այնուամենայնիվ, գերի ընկա։
Նրանք ինձ կապեցին եւ որպես գերի ծախեցին։ Սև օրեր սկսվեցին ինձ
համար։


Ճիշտ է, թեև աշխատանքս ծանր չէր, բայց տխուր եւ ձանձրալի էր. ինձ
մեղուների հովիվ նշանակեցին։ Ամեն առավոտ ես պետք է դուրս քշեի սուլթանի
մեղուները, տանեի բացատներում արածացնելու եւ երեկոյան բերեի, փեթակների
մեջ տեղավորեի։
Սկզբում գործս լավ էր, բայց մի անգամ, համրելով մեղուները, տեսա, որ մեկը
պակաս է։
Գնացի փնտրելու եւ շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին
արջ են հարձակվել, ուզում էին երկու կես անել եւ նրա անուշ մեղրով բերանները
քաղցրացնել։
Բացի փոքրիկ արծաթե կացնից, ինձ մոտ ուրիշ զենք չկար։
Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցնեմ եւ խեղճ մեղվին
ազատեմ։ Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր
ձեռքերի ուժը հաշվի չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ
լուսնի վրա։
Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում եւ ծիծաղում եք, իսկ այդ
ժամանակ իմ ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։
Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։
77
Հարցեր եւ առաջադրանքներ
1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
բացատրի՛ր։
Ելարան-սանդուղք
2. Նշի՛ր հեքիաթի ամենազվարճալի հատվածը:
Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր
ձեռքերի ուժը հաշվի չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ
լուսնի վրա։
3. Նշի՛ր հեքիաթի ամենավախենալու հատվածը:
Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում եւ ծիծաղում եք, իսկ այդ
ժամանակ իմ ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։
4. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ խ կամ ղ:
Քաղցր, դժբախտ, ծիծաղ, գլուխ, մեղու, տխխուր, ծաղրել, տեղավորել, վախեցնել,
փախնել:
78
5. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ)
բառերը:
Ելարան –սանդուղտ
Ծիծաղ – ժպիտ
Ագահ – չտես
Հզոր – քաջ
Սարսափելի –վախենալու
6. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:
ժամանակ, կռվի, Մի, գերի, անգամ, ընկա։
Մի անգամ Կռվի ժամանակ գերի ընկա։
Կորած, ահագին, վրա, մեղվի, երկու, են հարձակվել, արջ:

Կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել
շպրտեցի, ագահ,Կացինս, դեպի, գազանները:
Կացինս շպռտեցի դեպի ագահ գազաններ
7. Գրի՛ր մեկ բառով: Օրինակ՝ ման գալ — զբոսնել
Պար գալ – պարել
Խաղ անել –խաղալ
Բաց անել –բացել
Կռիվ տալ –կռվել
Վախ զգալ –վախենալ
Վազ տալ –վազել
Հունձ անել –հնձել
79
8. Շարունակի՛ր:
Սկսեցի մտածել.<< Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ
լուսնին հասնեի։ Դես ման եկա, դեն ման եկա, մեկ էլ հանկարծ տեսա գայլին,   բայց

կարողացա փախնել  և  թաքնվեցի  մեծ ծառի տակ, որն   այնքան երկար էր,  որ

անգամ լուսին կհասնի։  Այդ ժամանակ ես բարձրացա ծառի վրա և հասա լուսին։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով