Կաքավ

Մշակումը՝ Արուսյակ Սահակյանի

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում:

Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:

Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.

— Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:

Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց.

— Կաքավին ասե՛ք՝ թող էլ չերգի:

Կաքավը լռեց:

Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում:

Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին.

Թագավորն ապրա՛ծ կենա, կարմրակտուց, կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա. մեր հասկերը չեն քաղցրանա:

Արծիվն ասաց՝ թող երգի՛:

Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի բառերը, միայն մեկ բառ էր հիշում.

— Կըղա՜, կըղա՜:

Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.

— Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Փորձի՛ր բացատրել այս արտահայտությունները (դարձվածքները).

ականջ չունենալ — չունենալ երաժշտական լսողություն

գանգատ անել -բողոքել

երգի հետ գլուխ չունենալ -երգ չսիրել,

խնդիրքի գնալ -խնդրել, որևե բան ասել։

  1. Ինչո՞ւ մյուս թռչունները չէին սիրում կաքավին: Դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ դա երևում է:
    Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում:
  2. Ի՞նչ ասացին թռչունները արծվին: Դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ դա երևում է:
  3. Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:
  4. Նկարագրի՛ր այս պատմության կաքավին:

Կաքավը կարմրատոտիկ էր, սիրում էր երգել, կարմրակտուց։

  1. Քո կարծիքով ինչի՞ մասին էր երգում կաքավը:
    Իր մասին, իր գեղեցկության մասին, իր կյանքի մասին։
  2. Ի՞նչ կլինի, եթե ոչ մի թռչուն չերգի:
    Սիրուն ձայներ չի լինի այնտեղ, որտեղ ապրուն են թռչունները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով