Բանջարեղենների օգտակար հատկությունը

1․ Առողջ ապրելակերպի նախապայմաններից մեկը շատ բանջարեղենի օգտագործումն է:
2․Բանջարեղենը անփոխարինելի, համեղ եւ շատ օգտակար սննդամթերք է, իսկ սննդային արժեքն էլ պայմանավորված է նրանց մեջ պարունակվող դյուրամարս նյութերով:
3․ Անհրաժեշտ է հիշել, որ բանջարեղենը երկար պահելիս կամ ջերմային մշակման ենթարկելիս վիտամին C-ն արագ քայքայվում է, այդ իսկ պատճառով ավելի օգտակար է թարմ եւ հում բանջարեղենը:
4․Բանջարեղենը կանոնավորում է մարդու նյարդային, մարսողական համակարգերի եւ այլ օրգանների գործունեությունը, մեծացնում օրգանիզմի դիմադրողականությունը մի շարք հիվանդությունների հանդեպ, իսկ բանջարեղեններից սոխը եւ սխտորը ունեն հականեխիչ եւ մանրէասպան հատկություն:
5․Բանջարեղենի սննդային արժեքը պահպանելու համար անհրաժեշտ է այն ճիշտ մշակել եւ եփել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով