Թութակներ

  • Թութակները երկարակյաց կյանք ունեն:
  • Մեծ թութակների կյանքի տևողությունը 50-60 տարի է, որոշ դեպքերում նույնիսկ 100:
  • Իսկ փոքրները ապրում են համեմատաբար ավելի քիչ` 20-25 տարի:

    Համեմատաբար մյուս որոշ կենդանիների` շատ զգայուն ու նուրբ են:

    Գոյություն ունի թութակների երկու խումբ՝ վայրի և տնային։
  • Վայրի թութակները կարող են գոյատևել ինքնուրույն՝ առանց մարդու միջամտության։
  • Իսկ տնային թութակները չեն կարող ինքնուրույն գոյատևել։ Նրանց հարկավոր է հատուկ խնամք ու հոգատարություն։

    Պահելուց պետք է թութակին պարտադիր ապահովել հատուկ նրանց համար ստեղծված կերակրով։

Ինչ են ուտու թռչունները

Ի՞նչ են ուտում թռչունները

(տեղեկատվական)

Կարո՞ղ ես պատկերացնել, որ թռչուններն ուտում են ամեն ինչ, նույնիսկ՝ քար:

Մի մեծ թռչունի ստամոքսում մի անգամ գտել են մեխեր, մանրադրամ, բանալիներ, կոճակներ․․․ Չորս կիլոգրամ քաշով, պատկերացնո՞ւմ ես:

Միջատակեր թռչունները միջատ են ուտում:

Հատիկակեր թռչունները հատիկ են կտցում, ձկնակերները ձուկ են որսում: Թռչունները նաև մկներ ու օձեր են բռնում:

Կան թռչուններ, որոնք ծաղկահյութ են խմում, իսկ փայտփորիկը հիվանդ ծառերի

փայտանյութով է սնվում:

Գառնանգղը ոսկորներ է կուլ տալիս: Նա մեծ ոսկորները վերևից ցած է գցում, հետո այդ փշրված ոսկորները ուտում է:

Ժամանակ առ ժամանակ թռչունները բերանից դուրս են նետում կերի ավելցուկները՝ բրդի, փետուրների, ոսկորների մնացորդները:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր այն տեղեկությունը, որը քո կարծիքով ամենահետաքրքիրն էր:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  2. Համացանցից գտի՛ր հետաքրքիր տեղեկություններ գառնանգղի մասին։ Այն հրապարակի՛ր բլոգում։

 

 

 

 

Բանջարեղենների օգտակար հատկությունը

1․ Առողջ ապրելակերպի նախապայմաններից մեկը շատ բանջարեղենի օգտագործումն է:
2․Բանջարեղենը անփոխարինելի, համեղ եւ շատ օգտակար սննդամթերք է, իսկ սննդային արժեքն էլ պայմանավորված է նրանց մեջ պարունակվող դյուրամարս նյութերով:
3․ Անհրաժեշտ է հիշել, որ բանջարեղենը երկար պահելիս կամ ջերմային մշակման ենթարկելիս վիտամին C-ն արագ քայքայվում է, այդ իսկ պատճառով ավելի օգտակար է թարմ եւ հում բանջարեղենը:
4․Բանջարեղենը կանոնավորում է մարդու նյարդային, մարսողական համակարգերի եւ այլ օրգանների գործունեությունը, մեծացնում օրգանիզմի դիմադրողականությունը մի շարք հիվանդությունների հանդեպ, իսկ բանջարեղեններից սոխը եւ սխտորը ունեն հականեխիչ եւ մանրէասպան հատկություն:
5․Բանջարեղենի սննդային արժեքը պահպանելու համար անհրաժեշտ է այն ճիշտ մշակել եւ եփել:

Ասույթներ

Բացատրի՛ր ասույթները։

Ականջին օղ անել։ — Ինչ-որմեկին խրատ մթկում պահել, հիշել։

Պահպանել աչքի լույսի պես։ — Շատ խնամքով պահել, պահպանել աչքի լույսի պես։

Ականջները սրել։ — Շատ ուշադիր լսել։

Բերանի համն իմանալ։ — Ինքն իր արժեքը իմանալ։

ՔԻթն ամեն բանի մեջ մտցնել։ -Ամեն ինչի նեջ խառնվել։

Երկար լեզու ունենալ -Շատախոս, լեզուն չզսպող։

Հանելուկներ

 

Տասը համերաշխ ընկեր

Կողք-կողքի ապրում,

Միասին աշխատում են

Ու իրար օգնում։

Մատեր։

Ո՞վ չի սիրում անմահական

Ոսկի պտուղն այս հայկական։

Ծիրան։

Մեջն ուտելիք,

Դուրսը վառելիք։

Ընկույզ։

Ի՞նչ ենք մենք տեսնում

Մեր աչքերը փակ,

Եվ այն էլ միայն

Քնած ժամանակ:

 

Երազ։

 

Ամեն մարդ ունի

Մի փոքրիկ տնակ,

Մեջը սիրունիկ

Գառներ սպիտակ:

 

 

Բերան։

 

Ի՞նչն է քեզ հետ գնում, գալիս,

Հետը խոսես, ձայն չի տալիս,

Երբ դեռ լույս է, քեզ հետ է նա,

Հենց որ մթնեց, կանհետանա:

 

Ստվեր։

 

Միս է առանց ոսկորի,

Եվ շատ նման է թրի,

Թե մի անգամ կտրեց նա,

Կտրածն էլ չի լավանա:

 

Լեզու։

 

Ոչ լսում է, ոչ խոսում,

Ոչ զգում է, ոչ տեսնում,

Սակայն նա մեզ բոլորիս

Բաց ճանապարհ է տալիս:

Լուսացույց։

 

Թևեր ունի գույնզգույն,

Թուփ ու ծաղիկ է սիրում,

Նա ձեզ ամենիդ ճանաչ,

Թռիչքը կարճ, կյանքը կարճ:

Թիթեռ։

 

Բռունցքի չափ մեքենա,

Ամեն տեղ քեզ հետ է նա,

Քնած լինես, թե արթուն,

Նա քեզ կյանք է պարգևում։

 

Սիրտ։

Լավ և վատ սովորություններ

Լավ սովորություններ Վատ սովորություններ
Լավ բաներ ըմպել Անառողջ սնվել
Լավ բաներով սնվել Շատ չմպել ջուր
Ատամներ լվալը Եղունգները կրծել
Լվացվել ուտելուց առաջ Ձեռքերը լզել
Լվացվել քնելուց առաջ Քիչ  քնել
Լվացվել առավոտյան Գետնից չուտել
Շատ ըմպել ջուր Ատամները չլվանալ

 

Ես և շրջակա աշխարհը

1)ՇԱՐՈՒՆԱԿԻ՛Ր ՄԻՏՔԸ։

  • Եթե հաճախ չլվացվենք, կլինենք կեղտոտ
  • Եթե չլվանանք ատամաները, շուտ կփչանան
  • Եթե չօգտագործենք միրգ և բանջարեղեն, մեր օրգանիզմը վիտամին չի ստանա
  • Եթե պառկած ընթերցենք, կվնասենք աչքերը
  • Եթե չկտրենք եղունգները, տգեղ ձեռքեր կունենանք2)Բացի՛ր word ծրագիր, ստեղծի՛ր աղուսակ և երկու սունյակով գրի՛ր լավ և վատ սովորություններ, որոնք կատարում ենք ամեն օր։

3)Նայի՛ր նկարին, պատմի՛ր անձնական հիգիենայի պարագաների մասին․ ինչի՞ համար է նախատեսված, ո՞ր պարգան պետք է առանձնացնել։

 Առավոտյան արթնանում եմ և օգտագործում եմ այս առարկաները, որ լինեմ մաքուր և գեղեցիկ․ ատամի մածուկով և խոզանակով լվանում եմ ատամներս,սանրը սանրվելու համար է։ Հայելին մեզ նայելու համար է, որ լինենք գեղեցիկ։ Ֆենը թաց մազերը չորացնելու համար է, օճառը ձեռքերը լվանալու համար է։ Սրփիչը մարմինը չորացնելու համար է։  Սպունգը օգտագործում են և՛ խոհանոցում, և՛ լողանալիս։ Նկարում ավելորդ է թխվածքաբլիթը։ Այն հիգիենայի պարագա չէ։

Խաղող

1)Մեկ շիշ գինի պատրաստելու համար անհրաժեշտ է 600 հատիկ խաղող:

2)Խաղողը միակ բույսն է, որի ուսումնասիրության համար մի ամբողջ գիտություն է ստեղծվել.

3)Նույնիսկ բժշկության մեջ խաղողաբուժություն եզրույթը կա:

Continue reading

1)Մեկ տարին Սատուրնի վրա համարժեք է Երկրի գրեթե 30 տարուն, իսկ մեկ օրը՝ շուրջ տասն ու կես ժամվա:

2. Սատուրնը միակ մոլորակն է, որի խտությունն ավելի փոքր է, քան ջրինը։ Մոլորակի միջին խտությունը գազային մթնոլորտի պատճառով կազմում է 0,69 գ/սմ³։

3. Սատուրնի ամենամեծ արբանյակը՝ Տիտանը, միակ արբանյակն է Արեգակնային համակարգում, որ ունի մթնոլորտ:

4. Սատուրնն Արեգակնային համակարգում ամենաընդարձակ օղակներն ունեցող մոլորակն է: Օղակները տարածվում են Սատուրնի հասարակածից հաշված 6,630 կմ-ից մինչև 120,700 կմ, միջինում ունեն մոտավորապես 20 մետր հաստություն, 93%-ով կազմված են ջրային սառույցից և 7%-ով ամորֆ ածխածնից: