«Մեղուների մասին»

Մեղուների մասին
(տեղեկատվական)
Մեղուներն ապրում են մեծ խմբերով եւ յուրաքանչյուր առանձյակ զբաղվում
է որոշակի գործով: Ընտանիքի գլխավոր անդամը մայրն է, որը ոչ մի աշխատանք
չի կատարում: Երբ փեթակում ծնվում է երիտասարդ մայր, ծեր մայրն իր պարսի
հետ լքում է փեթակը: Ծնվելուց մի քանի օր անց մայր մեղուն սկսում է
առանձնանալ իր չափով եւ գունավորմամբ ու տեղակայվում է փեթակի
կենտրոնում:
Առողջ եւ ուժեղ մայրը մեղվաընտանիքի սյունն է: Առանց մոր մնացած
աշխատավոր մեղուները հատուկ ձայն են արձակում կամ հավաքվում փեթակի
մուտքի մոտ:
Նոր ծնված մեղուները նեկտար չեն հավաքում, նրանց կերակրում են մյուս
աշխատավոր մեղուները: Տասն օր հետո նրանք նույնպես պետք է աշխատեն,
հակառակ դեպքում սովից կսատկեն: Աշխատանքային օրվա ավարտին
մեղուները քնում են:

Continue reading