Կոմիտասի մասին

 

Մենք գնացել էինք ճամփորդության Կոմիտասի թանգարան։ Այնտեղ մեզ պատմեցին, որ Կոմիտասը երաժշտությունից բացի նաև գրում էր բանաստեղծություններ։ Նա ուներ մի գորգ, որը միշտ տանում էր իր հետ։ ԵՎ մենք մտածում ենք, որ այդ գորգը գործել էր նրա մայրիկը։ Մեզ ասացին, որ Կոմիտասը շատ ծիծաղկոտ մարդ էր։ Այնուհետև մենք գնացինք նրա նամակների մոտ։ ԵՎ տեսանք մի նամակ։  Սկսեցինք կարդալ, բայց չկարողացանք կարդալ։ Մեզ ասացին, որ չտանջվենք, որովհետև այդ նամակը գրված էր այսպես․ մեկ տառը գրված էր թղթի առջևի մասում, մեկը գրված էր հակառակ կողմում։  Մեզ հարցրին, թե ինչպիսինն էր Կոմիտասը, և մենք պատասխանեցինք, որ նա ծիծաղկոտ էր և հասկացանք, որ նա կատակ էր անում  իր աշակերտի հետ այդ նամակով։ Իսկ նրա աշակերտը մեկ ժամ փորձում էր կարդալ նամակը Կոմիտասից։

Կոմինասը հենց տեսնում էր երեխաներին, թաքնվում  էր ծառի հետևում և թռչնի ձայն էր հանում, իսկ հենց երեխաները մոտ էին գալիս, անմիջապես դուրս էր ելնում։ Եվ իհարկե նա սովորեցնում էր իր  աշակերտներին թռչնի ձայն հանել։

Մենք երգեցինք Կոմիտասի երգերից, հասկացանք ինչքան տաղանդավոր է նա եղել։

Մենք շատ լավ ժամանակ անցկացրինք և շատ նոր բաներ սովորեցինք

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով